Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:37 03-07-2024

Մարդիկ «վիզ են դրել», ավտոտնակ սարքել, ինչի՞ քանդեն. հարցում

Ավտոտնակների դեմ պայքարը կրկին հայտնվել է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։ Հիմա հերթը հասել է սեփականաշնորհված ավտոտնակներին։ Իշխանությունները ստիպում են քաղաքացիներին քանդել սեփականաշնորհված ավտոտնակները կամ դրանք շահագործել միայն որպես պահեստ։


Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ իշխանությունը պե՞տք է քանդի սեփականաշնորհած ավտոտնակները։

Հարցվածների մի մասը դեմ խոսեց։

«Մարդիկ «վիզ են դրել» ավտոտնակ սարքել, ինչի՞ քանդեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշներն էլ պնդեցին, որ դեռևս տարիներ առաջ այդ սեփականաշնորհումներն անօրինական են եղել, և պետք է քանդել, երեխաների էլ տարածքները կծառայեն որպես խաղահրապարակներ։


Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Կենտրոն վարչական շրջան այցի շրջանակներում՝ անդրադառնալով ավտոտնակների ապամոնտաժման հարցին, նշել է. «Այս ավտոտնակը քանդում ենք։ Նույնիսկ եթե սեփական է, օքեյ, ձեր ցավն էլ տանեմ, սենց նախագիծ կանեք՝ դուռը կբացվի, բայց ավտո չի կարա մտնի։ Կուզեք պահեստ՝ խնդրեմ»։



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան