Ներքին 2 տարի առաջ - 17:27 03-07-2024

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի վերջին միտումներին։

Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարթեքինգային արշավների կազմակերպման վերաբերյալ կարևոր մանրամասներով, պատմել համայնքների հետ աշխատելու հմտությունների մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը։

Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով