Ներքին 2 տարի առաջ - 13:19 03-07-2024

Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

«Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշված է գրառման մեջ: