Ներքին 2 տարի առաջ - 11:34 03-07-2024

Երևանյան լճից կամավորները 2 օրում դուրս են բերել 279 տոպրակ աղբ, սառնարան և այլ իրեր

Երևանյան լճի մաքրման մեր կամավորական աշխատանքը շարունակվում է։ Այս մասի տեղեկանում ենք Green Green ֆեյսբուքյան էջից։

«Քանի գնում, ավելի ու ավելի բարդ է դառնում աղբն ափից դուրս բերելը, այն խցկված է եղեգների մեջ, որտեղ բույն են դնում թռչունները:

Շաբաթ և կիրակի օրերին Green Green կամավորներն աշխատում էին ճահիճներում աշխատանքի համար նախատեսված համազգեստով, պլաստիկով շրջապատված, իսկ կողքերից խողովակներով ինչ-որ գարշահոտ ջուր էր լցվում լճի մեջ (հավանաբար կոյուղի է): Ոչ բոլորը կհամարձակվեին աշխատել այդպիսի պայմաններում:

Երկու մաքրահավաքի ընթացքում (գումարային 5 ժամ) մենք հավաքեցինք 279 տոպրակ աղբ, մի սառնարան և այլ զանազան-զարմանազան անպետք բաներ: Ջրում շատ են մեռած ձկները, կային նույնիսկ մեռած թռչուններ, որոնք սովարաբար սնվում են լճում և կարող են շփոթել պլաստիկը սննդի հետ ու թունավորվել:
«Աղբային բծի» երկարությունը մոտ 200 մետր է։ Մենք շատ բան դուրս հանեցինք այնտեղից, իսկ հիմա ստիպված ենք սպասել ջրի մակարդակի իջեցմանը կամ աշխատել նավակներով:
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Կենտրոն վարչական շրջան Petros Petoyan-ին միջոցառման կազմակերպմանն օգնելու համար
Եվ գլխավոր գործընկեր Vega-ին` մեր գործունեությանն աջակցելու համար »,- նշված է գրառման մեջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում