Ներքին 2 տարի առաջ - 10:51 02-07-2024

ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն սպառողների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:

ՄՊՀ նախագահը նշել է, որ ներկայում առանցքային աշխատանքներ են իրականացվում ընդլանելու հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար» ծրագրի շրջանակում:

Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային գործընկերների՝ Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN), որի գործընկերն է դարձել ՄՊՀ-ն նախորդ տարի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD հետ համագործակցությունը՝ սպառողների պաշտպանության միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական կարգավորումներ մշակելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան