Մամուլ 2 տարի առաջ - 08:40 02-07-2024

Ոչ մի հանրաքվե, միայն փիառ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։

Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։

Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին