Ներքին 2 տարի առաջ - 00:14 02-07-2024

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, նույն գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ բաժնի պետ Խլխաթյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևանի Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու ոստիկանության Մարաշի բաժնի պետ Մառլեն Հակոբյանը։

Օպերատիվ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։

Տարածքը պարեկներ Արթուր Ավետիսյանը ու Նորայր Խալաթյանը սահմազատել են։

Դեպքի մասին ոստիկանության կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և սպասում են, որպեսզի ժամանեն քննչական խումբն և փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով