Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:40 01-07-2024

Նիկոլ Փաշինյանը փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել. հարցում

«Երեքը Պրոստոկվաշինայից» մուլտֆիլմի հերոսներից փոստարար Պեչկինն ասում էր՝ «Ես ինչո՞ւ էի վնասարար, որովհետև՝ նախկինում հեծանիվ չունեի»։ Որոշ քաղաքացիներ ենթադրում են, որ Փաշինյանը մանուկ ժամանակ հեծանիվ չի ունեցել։ Դրա համար չարացել է և մեծ աղետներ պատճառել ժողովրդին ու պետությանը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը փոքր ժամանակ հեծանիվ ունեցե՞լ է»։

Քաղաքացիների մի մասը բացասական պատասխան տվեց։ «Չէ, գլուխ էլ չի ունեցել»,- կարճ պատասխանեց մի քաղաքացի։ Մի քանիսը դժվարացան պատասխանել։ Մի քանիսն էլ դրական պատասխան տվեց։ «Հա։ Ես ինտերնետով տեսել եմ, որ փոքր ժամանակ ունեցել է»,- կատակեց մի կին։ «Կարող է ունեցել է։ Գյուղացի երեխա է եղել, ունեցած կլինի։ Եթե չէ՝ սամակատ ունեցած կլինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հանդես եկավ հեծանվային զանգվածային զբոսանքներ կազմակերպելու նախաձեռնության մասին։ Նա Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տեսանյութեր է հրապարակում դրանց մասին։ Հերթական՝ 6-րդ հեծանվային զբոսանքն է տեղի ունեցել հունիսի 30-ին։ «Այսօր տեղի ունեցավ մեր 6-րդ հեծանվային զբոսանքը: Հեծանիվը լույս է, հեծանիվը թիմ է, հեծանիվը հեռանկար է: Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ