Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 22:30 30-06-2024

Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում

Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը իրակվիճակի թիվ 1 պատասխանատուն է, սակայն, թիվ 1 մեղավորը չէ։

Այս համատեքստում որոշ քաղաքացիների շրջանում մտահոգություններ են առաջացել, որ Հայաստանի Հանրապետության շուրջ նմանատիպ իրավիճակի առկայության դեպքում Փաշինյանը կրկին կարող է խուսափել պատասխանատվությունից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, ո՞վ է Հայաստանի անվտանգության համար թիվ 1 պատասխանատուն։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ անվտանգության պատասխանատուն բոլորն են, նաև ժողովուրդը։

Մի քաղաքացի էլ, պատասխանելով հարցին, դժգոհեց ներկա իշխանությունից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանից.

«Հայաստանը ծախում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը վտանգավոր է, կարող է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, գոնե բանակը պահեին»,- նշեց տարեց տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով