Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:09 30-06-2024

Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի

Գյումրեցի գեղանկարիչ Գոհար Պետրոսյանի արվեստանոցում ենք, որը գտնվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղում։ Գոհարի արվեստանոցում առաջինը որ աչքդ գրավում է, դրանք Մեծ Հայքի նահանգի տարազներով տիկնիկներն ու ժպտացող հրեշտակներն են։

Գոհար Պետրոսյանը, ավարտելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, սկսեց փորձարկումներ անել քանդակագործության և կավագործության հետ՝ միախառնելով գեղանկարչությունն ու քանդակագործությունը։

Գոհարի արվեստանոցում ներկայացված ստեղծագործությունները այցելուներին տալիս են հնարավորություն մտովի շրջել Հայաստանի տարբեր բնակավայրերով և ծանոթանալ այդ բնակավայրերի կենցաղին։

Գոհարն ունի խոսքի և լսողության խնդիրներ, բայց դա չի խանգարում, որ երիտասարդ արվեստագետը հաղորդակցվի իր արվեստանոց այցելած հյուրերի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում Գոհար Պետրոսյանի քույրը` Հասմիկ Պետրոսյանը պատմել է գեղանկարչուհու ստեղծագործական ճանապարհի, Գոհարի հույզերի ու ապրումների մասին։

«Գոհարը սկսեց հայկական տարազ կրող արձանիկներ պատրաստել, ուզում էր աշխարհին ներկայացնել տարազ կրող արձանիկներին, որը հաջողվեց Գոհարի մոտ, արձանիկները բավականին մեծ ճանաչում ունեն։Գոհարի Մեծ Հայքի տարազով արձանիկները ամենուր են։Բացի դա, Գոհարը հրեշտակների շարք ունի։ Հրեշտակները դեմք ունեն և մարդիկ հաճախ այդ հրեշտակների դեմքը Գոհարին են նմանեցնում։ Հրեշտակները սիրված են մարդկանց կողմից և շատերն ասում են, որ Գոհարի հրեշտակները իրենց հաջողություն են բերել»,-ասում է Հասմիկ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ վերականգնող բժիշկ է։

Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է, թե արդեն պատրաստի տարազով տիկնիկները ինչ փուլերով են անցնում, մինչեւ դառնում են իսկական գլուխգործոց։

«Կավի հետ աշխատանքով Գոհարը սկսեց հետաքրքրվել 2013-ին, երբ Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործության արվեստանոցում նկարազարդող էր։ Այդ ժամանակ էլ հայրիկիս հետ որոշել է, որ պետք է իր բրենդը հիմնի։ ամենին Գոհարը հասավ իր աշխատասիրության շնորհիվ։ Եթե մի քանի տարի առաջ, որ ասեին՝ Գոհարն իր բրենդը, իր բիզնեսը կունենա, չէի պատկերացնի»,-շարունակում է Հասմիկ Պետրոսյանը։

Շատ արվեստագետների նման Գոհար Պետրոսյանի համար էլ են եղել դժվար փուլեր, երբ Գոհարը դժվարացել է ստեղծագործել։

Հասմիկ Պետրոսյանը առանձնացնում է 2 շրջան։

Առաջինը 44-օրյա պատերազմ, նոյեմբերի 9։ Գոհարի քույրն ասում է` Գոհարը չէր կարող ստեղծագործել։

Մյուս ծանր հարվածը Գոհարի կյանքում հայրիկի մահն էր, Հասմիկ Պետրոսյանն ասում է. «Գոհարը հավաքեց իրեն, կավը վերցրեց ձեռքն ու շարունակեց ստեղծագործելը...»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով