Ներքին 2 տարի առաջ - 11:39 30-06-2024

Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է խաղաղության պայմանագրի կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։

Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին:

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։

Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։

Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, և հավելել, որ այդ նպատակով պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան