Արտաքին 2 տարի առաջ - 23:04 29-06-2024

Իրանի նախագահի նախկին թեկնածու Ղալիբաֆը հայտարարել է երկրորդ փուլում Սաիդ Ջալիլիին աջակցելու մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ աջակցում է Սաիդ Ջալիլիին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ փոխանցելով Ղալիբաֆի խոսքերը։

«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին և իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանության»,-ասել է Ղալիբաֆը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանին։

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից, պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:

Նշենք, որ Իրանում ախագահական ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի