Արտաքին 2 տարի առաջ - 18:12 29-06-2024

Թաիլանդում դեղատան աշխատողը փրկել է 1-ամյա երեխայի կյանքը

Համացանցում տարծվել է մի տեսագրություն՝ որտեղ երևում է, թե ինչպես է դեղագործը փրկում խանութում խեղդվող երեխային, կատարելով «Հայմլիխի» գործողություն: Հաղորդում է msn.com-ը։

Հունիսի 26-ին Թաիլանդի Սաթուն նահանգում գործող դեղատուն է մտնում շփոթված կինը երեխան ձեռքին և ասում, որ իր 1-ամյա որդին ջերմության պատճառով նոպայի մեջ է։ Նրան օգնություն է ցուցաբերում դեղատան աշխատակցուհի Կրատիբ Նապակկամոնը։

Կադրերում երևում է, թե ինչպես է Կրատիբ Նապակկամոնն օգնության մանևրն անում՝ երեխայի կոկորդում մնացած խաղողի հատիկը հանելու համար: Մի քանի րոպե անց երեխան թարթում է աչքերն ու լաց լինում, ցույց տալով, որ խնդիրը վերացվել է։

«Մայրիկը խուճապի մեջ էր և ասում էր, որ իր երեխան ջերմության պատճառով նոպաներ է ունենում: Շտապօգնություն կանչեցինք, բայց ես նկատեցի, որ երեխայի ջերմաստիճանը նորմալ էր․ մայրիկի ասած ախտանիշները տարբերվում էին իմ տեսածից, ուստի ես հարցրեցի նրան, թե արդյո՞ք նա կերակրել է իր երեխային դեպքից առաջ: Նա ինձ ասաց, որ երեխային կերակրել է մանր խաղողով, որը այդ տարիքի երեխաների համար խեղդվելու վտանգ է ներկայացնում։ Ես արձագանքել եմ բազմաթիվ նման արտակարգ իրավիճակների դեղատանն աշխատելու 12 տարիների ընթացքում, բայց սա ամենաինտենսիվն էր»,- ասաց Կրատիբը։

Ավելի ուշ ժամանել է շտապօգնության մեքենան, որը երեխային տեղափոխել է տեղի հիվանդանոց, որտեղ նա այժմ անվտանգ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում