Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:15 28-06-2024

Մեր գյուղը Գյումրիից 9 կմ է հեռու, բայց ինչխոր տայգա էղնի. Երազգավորսի բնակիչ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս գյուղը 1980-ականներին է հիմնադրվել: Նախկին գյուղը, Ախուրյանի ջրամբարի կառուցմամբ պայմանավորված, տեղափոխվել է:

Թուրքիային սահմանակից Երազգավորսը, Շիրակի մարզի շատ գյուղերի նման ունի շատ անլուծելի խնդիրներ։ Գյուղում առաջնահերթների շարքում ոռոգման ջրի խնդիրն է։



«Հուլիս ամիս կմտնինք, բերքս նորմալ ջրի երես չի տեսել։ Էս գյուղում ամեն ինչ պրոբլեմ է...որը ասեմ, որը թողնեմ։ Գյուղը ընդամենը 9 կմ է հեռու քաղաքից, բայց ինչխոր Տայգա մտնիս։ Նոր- նոր գազի խողովակներ են քաշել, բայց չեն ըսել, թե երբ գյուղում գազ կեղնի։ Խողովակները կան, գազ չկա...երևի կարևորը խողովակներն են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Երազգավորսի բնակիչներից մեկը։

Գյուղում ենթակառուցվածքներն էլ լավը չեն։ Բնակիչներն ասում են, որ գյուղամիջյան ճանապարհները պիտի ասֆալտվեին, բայց չգիտես ինչու ասֆալտը կես ճանապարհին «հալվեց»:



«Սահմանամերձ գյուղ է, ամեն ինչ պիտի անեն, որ գյուղը չդատարկվի։ Ոչ աշխատանք կա, ոչ զբաղմունք, մե աշխարհմ էլ խնդիրներ։ Ամեն մարդ էլ ձգտում է լավ կյանքի։ Պետությունը սահմանին ապրող մարդկանց համար պիտի ստեղծի միջավայր, թե չէ գյուղում փակ դռների թիվը կավելանա։ Ամեն ինչ շատ պարզ է»,-ասում է նույն գյուղից մեկ այլ բնակիչ։

Երազգավորսցիները Oragir.News-ի հետ զրույցում պատմել են գյուղական առօրյայի, հոգսերի ու չլուծված խնդիրների մասին։



Ասում են` մի տարի բերքը երաշտն է տանում, մյուս տարի կարկուտը։

Ասում են` չենք հասցնում մի խնդիրը լուծել, մյուսն է գալիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան