Ներքին 2 տարի առաջ - 20:11 28-06-2024

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սպիտակ քաղաք և հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Դեսպանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սպիտակ քաղաքը եղել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի էպիկենտրոնը։ Քաղաքը ոտքի է կանգնել և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Քաջայր Նիկողոսյանին և սպիտակցիներին իրենց ընդունելության և այս կյանքի դասի համար»,- գրել է դիվանագետը։

Նա նաև այցելել է Սպիտակի Դանիել Սահակյանի անվան դպրոց, որը վերանորոգվել ֆրանսիական մի շարք կազմակերպությունների կողմից։

«30 տարի առաջ այս դպրոցի հիմնադրումից ի վեր ֆրանսիական աջակցությունը չի դադարում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով