Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:00 28-06-2024

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում․ Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը։

Նա նշել է, որ այդ գործընթացը նաեւ օգուտ կբերի տարածաշրջանին:

«Կարծում ենք, որ Հայաստան և Ադրբեջան համագործակցությունը կբարելավի ինչպես անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, այնպես էլ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից, այնտեղից Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի գլոբալ շուկաներ ապրանքների տեղափոխման համար։ Դա օգտակար կլինի յուրաքանչյուր երկրի համար և մեծ տնտեսական հնարավորություններ կստեղծի հիմնական տարանցիկ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։ Մենք քննարկում ենք դրա վրա աշխատելու կարևորությունը, և երկու կողմերն էլ ասում են, որ շատ հետաքրքրված են դրա իրականացմամբ»,- Ջեյմս Օ’Բրայենի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով