Ներքին 2 տարի առաջ - 17:18 27-06-2024

Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. ԱԳ նախարար

Վրաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. այս մասին Թբիլիսիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Մինչդեռ Բայրամովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը:

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- հավելել էր նա:

Բայրամովը նշել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը», - ասել էր նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում