Ներքին 2 տարի առաջ - 18:48 26-06-2024

«Յունիբանկը» կեղծ թղթադրամներ չի տրամադրել․ տեսագրությունը պահպանված է

«Յունիբանկում քաղաքացուն կեղծ թղթադրամներ չեն տրամադրվել»,- այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին բանկից։

Յունիբանկից նաև հայտնում են, որ քաղաքացուն գումար տրամադրելու տեսագրությունը առկա է, ինչը ևս փաստում է, որ նման բան չի եղել։

«Ի պատասխան shamshyan.com կայքում 2024թ. հունիսի 26-ին հրապարակված «Խուլիգանության դեպք՝ Սյունիքի մարզում. 31-ամյա կինը «Յունիբանկ»-ից ստացել է 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոց և օրեր հետո, բացելով այն, նկատել է, որ կապոցում առկա է թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամներ» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Յունիբանկում Ժաննա Խ.-ին հուշանվեր թղթադրամներ չեն տրամադրվել, ինչի մասին փաստում է մասնաճյուղում առկա տեսախցիկների տեսագրությունը:

Հաշվի առնելով, որ հրապարակումը արատավորում է Յունիբանկի գործարար համբավը և «Սիսիան» մասնաճյուղի աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը մոտ ժամանակներս հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնում են բանկից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31-ամյա կինը մայիսի 13-ին բանկից գումար է ստացել և 44 օր անց ոստիկանություն հաղորդում ներկայացրել, թե բանկից 1 մլն դրամի անվանական արժեքով թղթադրամների կապոցում առկա է եղել թվով 9 հատ 10 հազար դրամանոց հուշանվեր թղթադրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով