Ներքին 2 տարի առաջ - 22:11 25-06-2024

Սյունիքում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Կապան-Աճանան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ամիր Յուսեֆիի վարած բեռնատար «Mercedes»-ն ու Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Վաչե Գյուլբուդաղյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդն ու նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ազատ Մեժլումյանը, 18-ամյա Նարեկ Աթաջանյանն ու 17-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Կապանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Volkswagen Golf»-ը բախվել է ծառերին ու ամբողջությամբ վերածվել մետաղե ջարդոնի, իսկ բեռնատարը բախվել է ծառերին և մասամբ կախվել ձորի եզրին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան