Ներքին 2 տարի առաջ - 20:23 25-06-2024

Տրամադրությունը՝ բարձր, տրամադրվածությունը՝ մարտական. Շիրակի մարզում այսօր մեկնարկել է ամառային զորակոչը

Աստծո օրհնությամբ, մայրական աղոթքներով, ծնողական խրատներով ու բարձր տրամադրությամբ են Շիրակի մարզի նորակոչիկներին ճանապարհում պարտադիր ժամկետային ծառայության։

Նորակոչիկները Oragir.News-ի հետ զրույցում ասում են՝ տրամադրությունները բարձր են, տրամադրվածությունը մարտական է։



«Գնում ենք հայրենիքին պարտքը տալու, դա շատ ոգևորիչ է։ Դու պաշտպանում ես քո հայրենիքը, քո տունը, խաղաղությունը, որն այսօր այնքան անկայուն ու փխրուն է»,-ասում է նորակոչիկներից մեկը։

Մեկ այլ նորակոչիկ էլ ասում է՝ տղամարդու համար շատ կարեւոր են այս երկու տարիները, դրանք ինքնաճանաչման ու դրսեւորման մասին են։



«Շատ լավ եմ տրամադրված, բարձր տրամադրությամբ եմ գնում, մամայիս ասել եմ՝ չլացի, պիտի հպարտ լինի, որ զինվոր է ճանապարհում, որ իր տղան գնում է հայրենիքը պաշտպանելու»:

Զինծառայողների ծնողները հուզված են, բայց նաև հպարտ, որ զինվորի ծնողներ են։



Չնայած մեր երկրի բարդ իրավիճակին՝ հայկական բանակն է շարունակում մնալ Հայաստանի անվտանգության թիվ մեկ ու միակ երաշխավորը։

Նշենք, որ հունիսի 24-ից մեկնարկել է ամառային զորակոչը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան