Ներքին 2 տարի առաջ - 18:13 25-06-2024

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Սերբիայի դեսպանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարաբերությունները:

Հանձնաժողովի նախագահի խոսքով Սերբիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները մեկնում են առանց մուտքի արտոնագրի պահանջի:

Կողմերը խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նշվել է, որ Սերբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանի հետ կձեւավորվի բարեկամական խումբ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Սերբիան ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ ունեն շատ նմանություններ: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը կարեւորել է երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Զրուցակիցներն արձանագրել են տնտեսական, անվտանգային, կրթական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգային հարցերի: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եւ Բալկաններում հարատեւ խաղաղության հաստատումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»