Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:05 25-06-2024

Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված

Oragir.News-ը երեկ՝ հունիսի 24-ին, տեղեկացրել էր, որ ի հիշատակ Լալա Մնացականյանի՝ Թատերական ինստիտուտում հիշատակի նկար չէր դրվել։

Մեր հրապարակումից հետո, այսօր՝ հունիսի 25-ին, Oragir.News-ի ընթերցողը մեզ տրամադրեց տեսանյութ, որտեղ երևում է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում արդեն տեղադրել են դերասանուհու լուսանկարը։

Oragir.News-ի խմբագրություն են զանգահարել Թատերական ինստիտուտի ուսանողներ Արայիկ Գևորգյանը և Տիգրան Աղալարյանը, ովքեր սովորում էին դերասանուհու արվեսատանոցում։ Ուսանողները մեզ տեղեկացրեցին, որ սեփական նախաձեռնությամբ գումար են հավաքել և վարպետի լուսանկարը տեղադրել հարազատ բուհում։

Այսպիսով՝ Թատերական ինստիտուտի ղեկավարությունն իր ուսանողներից շատ բան ունի սովորելու։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով