Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 18:00 24-06-2024

Արցախը մեզ չէր խանգարում, ղեկավարող օղակներն են խանգարում. հարցում

Տևական ժամանակ ՔՊ-ն գաղափարախոսություն չուներ։ Վերջին շրջանում սկսեցին խոսել, այսպես կոչված՝ Իրական Հայաստանի մասին։ Իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդիկ չեն ուզում մաքառել, գոյատևել, տառապել, այլ ուզում են պարզապես ապրել, ակնարկելով, որ կառավարությունն ամեն ինչ, այդ թվում պարտություններն ու զիջումներն արել է, որ մարդիկ պարզապես ապրեն։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Արցախը ձեզ խանգարու՞մ էր ապրել, իսկ ի՞նչն է խանգարում»։

Քաղաքացիների մեծ մասը բացասական պատասխան տվեց։
«Արցախը մեր դարպասն էր»,- պատասխանեց մի կին։ Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Արցախը չի խանգարել, իսկ հիմա ղեկավարող օղակներն են խանգարում ապրել։

Հիշեցնենք, որ ՔՊ 4-րդ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պարզ և աներկբա ներկայացրեց, այսպես կոչված՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք. Չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին և մեզ որպես իշխող, կառավարող մեծամասնությանը հետևյալն է. Կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է Փաշինյանը հունիսի 22-ին ՔՊ ժողովում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով