Սպորտ 2 տարի առաջ - 14:39 24-06-2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի ընկերական մրցաշարի հաղթող

Հայաստանի բասկետբոլի ազգայինհավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել ԼոսԱնջելեսում՝ դառնալով մրցաշարիհաղթող: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Երկրորդ խաղում մեր ընտրանին մրցել է Իռլանդիայի հետ և գերլարված խաղում հաղթանակ տարել 92:91 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Իռլանդիայի հետ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր. նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Նշենք՝ հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել 16 բասկետբոլիստներ, այդ թվում՝ երիտասարդ խաղացողներ: Թիմին չեն միացել Քրիս Ջոնսը՝ վնասվածքի, իսկ Դավիթ Խաչատրյանը՝ հետվերականգնողական փուլում գտնվելու պատճառով, Արկադի Մկրտիչյանը ևս բացակայել է:

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում փետրվարի վերջին Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Այնուհետև՝ նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում, սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:

Հայաստանի բասկետբոլի հավաքական ԱՄՆ ուսումնամարզական հավաքին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում