Ներքին 2 տարի առաջ - 23:15 21-06-2024

Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է` դիմելով Քննչական կոմիտեին և ՄԻՊ-ին․

«Ուրեմն երբ արցախցին հավաքի ժամանակ դատարկ պլաստմասե շիշ է նետում, ապա նրան նույն օրը տեսախցիկներով իդենտիֆիկացնում են, 15 ոստիկանի տուժող ճանաչում,մարզի հեռավոր գյուղից խուլիգանության կասկածանքով նրան ձերբակալում և նույն օրը կալանավորում։

Բայց երբ Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող, 65 և 51 տարեկան արցախցիներին ուսով հրում, իբրև թե ճանապարհ չտալու պատճառով նրանց վիրավորում և տեսախցիկների ու տասնյակ մարդկանց առջև ավտոմեքենայից հանված բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկում, ապա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող քննչական կոմիտեն ծեծի ենթարկողին հայտնաբերել չի կարողանում, հիվանդանոցում գտնվող արյունլվա շորերը առգրավել չի հասցնում, արցախցիներին տուժող ճանաչելու հարցում չի շտապում, աշխատանքային օրն ավարտվելուց հետո էլ վարույթով զբաղվելու ժամանակ չի ունենում։

Սա էլ այն դեպքում, երբ ծեծի ենթարկող քաղաքացու տրանսպորտային միջոցն ու համարանիշները հայտնի են, իսկ նրա դեմքը՝ ֆիքսված տարբեր տեսախցիկներով։ Փոխարենը տարբեր անձինք հասցնում են հորդորել այդ նույն արցախցիներին որևէ տեղ չբողոքել՝ «ամեն ինչ լավ է լինելու» խոստումով։

Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։

Ուղղակի հայտարարեմ, որ սույն արարքը համարվում է առանձնապես ծանր, իսկ շիշ նետելու մեջ մեղադրվող արցախցունը՝ միջին ծանրության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ