Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 21-06-2024

Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախեց և կալոշ թափահարեց

«Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից կախեց Եվրամիության դրոշը, ապա «կալոշ» թափահարեց ու դրեց դրոշի վրա։

«Այս դրոշը կախում եմ, որ քննարկումն ավելի լավ անցնի։ Սա էլ «կալոշը»»,- ասաց նա։

Խորհրդարանական լսումները վարող ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատողություն արեց նրան։

«Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է»,- ասաց նա։

Տեղից արձագանքեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ինչին ի պատասխան Եղոյանն ասաց․ «Պարո՛ն Մկրտչյան, Դուք հիմա եկել ասում եք՝ փողոցում ՌԴ դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա փողոց չէ, սա ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճ է։ Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որն իմ կարծիքով կարող էր և չլինել։ Ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով