Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:14 20-06-2024

Աննա Հակոբյանի՝ գործարարներից գումար պահանջելը թալան է, ոչ թե բարեգործություն. հարցում

Հունիսի 19-ին տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, թե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Հայաստանում գործող ավելի քան հարյուր գործարարներից տասնյակ միլիոնավոր դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Այն, որ Աննա Հակոբյանը գործարարներից նամակով կոնկրետ գումար է պահանջում, բարեգործություն համարո՞ւմ եք։»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց։

«Եթե գործարարներից է պահանջում, ապա բարեգործություն կարելի է համարել»,- ասացին մի քանի քաղաքացիներ։

Իսկ մի մասն էլ բացասական պատասխանեցին։

«Բարեգործություն կլիներ, եթե մարդիկ կամավոր տային։ Իսկ եթե պահանջում է, ապա դա չարաշահում է»,- նշեց հարցվածներից մեկը։

«Ոչ, դա թալան է ժողովրդին»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը օրեր առաջ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի բոլոր նվիրատուներին՝ ծրագրերը գնահատելու և աջակցելու համար։ «Շնորհակալ եմ «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին մեր ծրագրերը գնահատելու և աջակցելու համար։ Առանց ձեր աջակցության ոչինչ չի ստացվի»,- գրել էր Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով