Ներքին 2 տարի առաջ - 10:14 20-06-2024

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը. կա 1 զոհ. 4 վիրավորներից 3-ը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Նիվա»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն, և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այսօր՝ ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ վիրավորներից Ս. Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

«Նիվա»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում եղել է հաշվառված. ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ