Ներքին 2 տարի առաջ - 19:55 14-05-2024

Արագածոտնի մարզում բախվել են «ՎԱԶ 21015»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա 5 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հարություն Մ․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 33-ամյա Եղիազար Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Հարություն Մ․-ն և Եղիազար Հ․-ի ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18-ամյա Տիգրան Պ․-ն, 20-ամյա Ստեփան Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ Եղիազար Հ․-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»