Ներքին 2 տարի առաջ - 23:10 19-06-2024

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: ՀՑԹԻ մամուլի ծառայությունից։

Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը` Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդը`խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թեվրիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:

ԱՄՆ-ից ժամանած հյուրերին դիմավորել և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Ջո Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Այցի ավարտին Ջո Մանգանիելոն Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան