Արտաքին 2 տարի առաջ - 17:30 19-06-2024

ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ-ից ազդանշան չենք ստացել. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին Լեբեդևն ասել է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ո՛չ, մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը», - ասել է նա։

Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանից հնչող հայտարարություններին. «Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրեցի, որ ինչ վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, Հայաստանը կշարունակի իր փոխգործակցությունը։ Ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական հերթական հարձակումից հետո, երբ չնայած հայկական կողմի պահանջներին, ՀԱՊԿ-ն առ այսօր չդատապարտեց իր անդամ Հայաստանի Հանրապետության դեմ իրագործված հարձակումը և չարձանագրեց, որ Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել։

Կազմակերպությունից Հայաստանին առաջարկել էին սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայել, սակայն հայկական կողմը մերժել էր այս առաջարկը։ Արդեն այս տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է՝ չբացառելով, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ դաշինքից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի