Ներքին 2 տարի առաջ - 15:45 19-06-2024

ՀՀ նախագահն ու Մալթայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա):

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Նախորդ տարի նշեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների պատմությունը շատ վաղ անցյալ ունի, իսկ ներկա ժամանակաշրջանում մենք շարունակում ենք պահպանել և զարգացնել մեր ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ Ձեր նշանակումն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման գործին»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Ջովաննի Միչելին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է. «Մեր հարաբերությունները գերազանցապես զարգանում են: Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության առաջմղման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել, քաղաքական, տնտեսական, մշակութային և տուրիստական ոլորտներում փոխգործակցության խթանման հեռանկարներին և հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների շուրջ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ հասնել կայուն խաղաղության, որը հիմնված կլինի, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հարևանների հետ բարիդրացիության հիմնարար սկզբունքների վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով