Ներքին 2 տարի առաջ - 14:25 18-06-2024

Մի ձեռքում՝ նռնակ, մյուսում՝ կեռաձող. բարեփոխված ոստիկանները

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում տարբեր հանդերձանքով ու ատրիբուտներով ոստիկանության աշխատակիցների կարելի է հանդիպել։

Օրինակ՝ վահաններով, սաղավարտներով, դիմակավորված, սև ու կարմիր գլխարկներով, առանց տարբերանշանի հագուստով և այլն։

Համացանցում, սակայն, հայտնվել էր մի լուսանկար, որտեղ երևում է, որ ոստիկաններից մեկը ծառայության է եկել ձեռքին անհասկանալի առարկայով։



Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՆԳ նախարարություն՝ պարզելու, թե դա ի՞նչ առարկա է և ինչի՞համար է։

Մեր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են․

«Տեղեկացնում ենք, որ նկարում պատկերվածը ոստիկանության զորքերի համապատասխան ստորաբաժանման զինծառայող է, ում ձեռքում գտնվող ձողը կոչվում է հակահրդեհային կեռաձող, համարվում է հրդեհաշիջման սկզբնական միջոց և նախատեսված է նետվող-վառվող իրերը, առարկաները (օրինակ վառվող անվադող, դյուրավառ իրեր) մեկուսացնելու, մասնատելու, կրակի տարածումը կանխելու և չեզոքացնելու միջոց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»