Արտաքին 2 տարի առաջ - 11:28 18-06-2024

Հայաստանի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա․ Գալուզին

Վաշինգտոնն ու Բրյուսելը հսկայական ճնշում են գործադրում հետխորհրդային երկրների վրա՝ փորձելով սահմանափակել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Комсомольская правда թերթի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ դրա լավագույն օրինակն Ուկրաինան է։

Գալուզինն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ «Անկեղծորեն բարձր ենք գնահատում Հայաստանի հետ կապերը, աշխատում ենք դրանք կառուցել փոխադարձ հարգանքի վրա և փոխշահավետ ձևով»,- ասել է ռուս դիվանագետը, կարծիք հայտնել, թե Արևմուտքը, հակառակը, փորձում է «օգտագործել Հայաստանը որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք»։

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը խոսել է նաև ՀԱՊԿ-ից, նշել՝ Հայաստանի անվտանգության ապահովման համար գործուն այլընտրանքային այլ մեխանիզմ չկա։

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին»,- նշել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին