Ներքին Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 17-06-2024

Օրակարգ․ Հայաստանում փողոցային պայքարով հնարավոր չէ իշխանության գալ․ Արմեն Բադալյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների, Սրբազան շարժման բացթողումների, ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում փողոցային պայքարով հնարավոր չէ իշխանության գալ։ «Շարժման հիմնական սխալը՝ բացթողումն այն, որ Հայաստանում փողոցով հնարավոր չէ իշխանության գալ, փողոցի պոտենցիալը դրա համար չի բավականացնում»,- կարծում է նա։

Լրագրողի հակադարձմանը, թե այդ դեպքում 2018-ին Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս հաջողվեց փողոցային պայքարի ճանապարհով իշխանափոխության հասնել՝ Արմեն Բադալյանը պատասխանեց, որ այն ժամանակվա իշխանություններն արևմուտքի պահանջով իշխանությունը պետք է հանձնեին ընդդիմությանը, իսկ դրա համար ընտրվեց փողոցային պայքարի ձևը։

Մանրամասները՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող