Ներքին 2 տարի առաջ - 15:00 17-06-2024

Համահայկական հիմնադրամն, ըստ էության՝ արդեն համահայկական չէ

Հունիսի 15-ին տեղի է ունեցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որին ներկա են գտնվել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասը, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս–Պատրիարքը, սփյուռքի գլխավոր կառույցների առաջին դեմքերը բացակայել են։

Հարց է առաջանում՝ նրանց չե՞ն հրավիրվել, թե՞ հոգաբարձուների խորհրդի կազմը փոփոխվել է։

Oragir.News-ը հարցի առնչությամբ կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ խնդրի մասին։ Պատճառները պարզելուց հետո՝մեզ կտեղեկացնի։

«Ես տեղյակ չեմ պատճառներից։ Կճշտեմ, կհասկանամ՝ ինչ է, կխոսենք»,-ասաց նա։ Սակայն պատասխան այդպես էլ չեղավ։

Խնդրի առնչությամբ Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մեկ բան հստակ է՝ նման կազմով համահայկական հիմնադրամը կարող է կորցնել համահայկական նշանակությունը, քանի որ հայությանը միավորող մեծ կառույցները փաստացի չեն մասնակցում հիմնադրամի նիստերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում