Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:05 17-06-2024

Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև հաշվարկված չէ կրողունակությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը խնդրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հանձնարարական տալ, որպեսզի կազմվի տեխնիկական առաջադրանք Երևան քաղաքի բոլոր կամրջային կառուցվածքների, տրանսպորտային հանգույցների, թունելային կառույցների, ինչպես նաև ջրատար համակարգի թունելների, կամուրջների սեյսմիկ վիճակի ուսումնասիրության համար:

«Ինչքան էլ տարօրինակ թվա, Երևան քաղաքի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև կրողունակությունը հաշվարկված չէ: Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, և հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք ինչքա՞ն կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,- ասել է Արեյանը:

Ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի՝ հանձնարարականը կատարելու դեպքում 2025 թվականին կունենանք կամրջային հիմնական հանգույցների անձնագրերը, որտեղ ներառված կլինեն բոլոր տվյալները:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին