Արտաքին 2 տարի առաջ - 20:33 15-06-2024

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, այն որսալու համար երկու կործանիչ է օդ բարձրացվել՝ հայտնել են Շվեդիայի ռազմաօդային ուժերը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Ռուսական Սու-24 ինքնաթիռը չի արձագանքել նախազգուշացմանը, ինչից հետո նրան ընդառաջ է ուղարկվել շվեդական երկու Gripen կործանիչ:

«Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և անհարգալից վերաբերմունք են մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Մենք հետևում էինք իրադարձությունների ողջ շղթային և պատրաստ էինք միջամտել»,- նշել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի ղեկավար Յոնաս Վիկմանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք