Ներքին 2 տարի առաջ - 14:42 15-06-2024

Հիմա գնում եմ ՔԿ, ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք. Գերասիմ Վարդանյան

Դաշնակացական գործիչ Գերասիմ Վարդանյանը Քննչական կոմիտեից իր դեմ հարուցված վարույթի վերաբերյալ որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Նույնսիկ ինձ օժանդակելու համար մի քաղաքացու տանում են կալանքի։ Բայց մինչ այս պահը որևէ ծանուցում չեմ ստացել, բայց ինձ հետ կապված տասնից ավելի մարդիկ ձերբակալված են, որպեսզի ցուցմունք կորզեն, վախի մթնոլորտ ստեղծեն»,-ասաց Գ. Վարդանյանը։

Նա նշեց՝ պատրաստվում է գնալ Քննչական կոմիտե։

«Ես եմ ձեզ պետք, ես գալիս եմ, ընկերներիս բաց թողեք։ Այս տարօրինակ ու անհասկանալի շոուն է, որ փորձում են բեմադրել։ Այսօր մտել են մեր տուն, խուզարկել են։ Վեց տարի է ինչ-որ բաներ են փնտրում, տարել են համակարգիչը։ Փորձում են ինձ մեկուսացնել, ինչպես եղել է Հայրենիքի փրկության, Դիմադրության շարժումների ժամանակ։ Նույնը հիմա ՝ Սրբազան շարժման ժամանակ։ Այս ամենը շոու է, ես կփորձեմ զրկել նրան շոու կազմակերպելու հնարավորությունից։ Ինձ չեն հրավիրել»,-ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով ՔԿ հրապարակած ձայնագրություններին՝ դաշնակցական գործիչն ասաց, որևէ ապօրինություն, հանցանք չի կատարել, հիմա գնում է Քննչական կոմիտե։

«Սա հայրենիքի, արժանապատվության պայքար է։ Եթե այդ ճանապարհն անցնում է բանտերով, մի անգամ անցել եմ, ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել։ Այս պայքարը չի մարելու։ Բանտերով, կալանավորումներով մեզ չեն վախեցնելու»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով