Ներքին 2 տարի առաջ - 11:46 15-06-2024

Հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ չնկատելու տալիս. Վարդան Ոսկանյան

«Չնկատել այն, որ Հայաստանում բնակչության առնվազն մի խոշոր հատված այլևս հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման, լակոտական մակարդակի ներքին «բանավեճերի» և նման այլ մերժելի երևույթների պայմաններում, առնվազն «ջայլամային քաղաքականություն» է»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշում է՝ հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ, իբր, չնկատելու տալիս՝ իբր, շարունակում ապրել այնպես, կածես թե արտառոց ոչինչ չի կատարվում։
Սա նույնն է, թե աչք փակել թեկուզ ոչ ուժգին նշաններով, բայց, այսուհանդերձ, իրեն դրսևորող հիվանդության հանդեպ՝ մոտեցում, որն առնվազն ոչ խելամիտ, եթե չասենք՝ վտանգավոր է և ի վերջո հանգեցնելու է անդառնալի հետևանքների։

«Հայաստանը երկու կողմից գտնվում է ագրեսիվ թշնամական միջավայրում, և, պատկերավոր ասած, հիվանդոտ ու անդամալույծ վիճակում ունակ չի լինելու դիմակայելու կենսական անվտանգային մարտահրավերներին, ուստի մեզանում խորքային փոփոխությունները, որոնք միտված պետք է լինեն ոչ թե փաստացի մահվան տանող «իրականության հետ հաշտվելուն», այլ այդ իրականությունն ի շահ մեզ վերադասավորելուն, նույնպես կենսական նշանակություն ունեն»,-նշում է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով