Մամուլ 2 տարի առաջ - 08:08 15-06-2024

Մանդատների հարցը կգա՞ օրակարգ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։ Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, եւ հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջեւ նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ հարցրինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:

«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել: Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլեւ ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ