Ներքին 2 տարի առաջ - 15:33 14-06-2024

Կոչ ենք անում տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին չառաջնորդվել երկակի ստանդարտներով

Հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության, հատկապես կարմիր բերետավորների, սադրանքների ու բռնությունների, այնուհետև անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործման արդյունքում տուժել են ավելի քան 100 քաղաքացիներ, կան ձերբակալվածներ։ Տուժածների թվում կան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հավաքին մասնակցող քաղաքացիների հետ տեղի ունեցածը հրահանգված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա բախումների ժամանակ ԱԺ ամբիոնից քաջալերում էր ապօրինությունները։

Փաշինյանը խորհրդարանում փաստացի հայտարարեց, որ ուժային կառույցների գործողությունները պետք է վեր լինեն օրենքից և իրավունքից՝ իր այդ միտքը քողարկելով պետականության պաշտպանության մասին կեղծ թեզերով։

Փաշինյանի այս վարքագիծը ոստիկանությանը նոր հանցագործությունների մղելու, ԶԼՄ ներկայացուցիչներին վախեցնելու և խոսքի, հավաքների ազատությունը ճնշելու, ՀՀ–ն հրեշավոր ոստիկանապետության վերածելու քաղաքականության վկայությունն է։

Մենք կոչ ենք անում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարությունը որպես գերագույն արժեք հռչակած երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, ՄԱԿ–ին, ԵԽԽՎ–ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին չառաջնորդվել երկակի ստանդարտներով և հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությանը, ՀՀ ոստիկանության ապօրինի գործողություններին։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով