Ներքին 2 տարի առաջ - 11:05 14-06-2024

Արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրով դիմումները կընդունվեն վաղվանից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կարգը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասած, որ այս կարգն ընդունելու դեպքում վաղվանից կարող են ընդունել դիմումները. «Դրանք ընդունվելու են բացառապես առցանց եղանակով, մարդիկ անհրաժեշտություն չեն ունենա այցելելու միասնական սոցիալական ծառայության բաժիններ:

Արցախից բռնագաղթածների ընտանիքները կկարողանան առցանց ներկայացնել դիմումները՝ կցելով նաև ընտանիքի անդամների տվյալները և դրանք կմշակվեն ըստ ծրագրի պայմանների:

Դրանք կմշակվեն, այնուհետեւ կգերենացվի հյավաստագիրը: Հավաստագիրը եւս լինելու է էլեկտրոնային եղանակով, դրանք կուղարկվի իրենց էլեկտրոնային հասցեներին: Հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ իրենց նախընտրելի բանկը, որը համագործակցում է կառավարության հետ այս ծրագրի շրջանակում և սկսեն պորցեսը։ Մինչ այդ պետք է ընտրեն այն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի մեր ծրագրի աջակցության չափումների պայմաններին, ըստ այդմ բանկը կսկսի գործընթացը»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով հունիսի 15-ից կընդունվեն դիմումները տուն և բնակարան գնելու համար, իսկ հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը և օգոստոսի 1-ից կգործի գործող հիպոտեկ ունեցող համար հարթակը կգործի:

Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ առաջին փուլով աջակցություններ են ստանալու 3 և ավելի երեխա ունեցող, զոհվածների և հաշմանդամների ընտանիքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի