Արտաքին 2 տարի առաջ - 19:32 13-06-2024

Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի

Իրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու հիմնական անդամների, որոնք հարձակումներ են ծրագրել երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ մասնավորապես Իրանշահր քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, բրիգադային գեներալ Դուսթալի Ջալիլիանը հայտնել է, որ «Ջեյշ ալ-Զուլմ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային զինյալներ սպանվել են ոստիկանության անցկացրած վերջին խոշոր գործողության արդյունքում։

Ջալիլիանը նաև հավելել է, որ անվտանգության ուժերը վերջին երեք ամսվա ընթացքում նահանգում ոչնչացրել են նաև վեց ահաբեկչի։

Նա ասել է, որ անվտանգության ուժերը նահանգում ձերբակալել են նաև 29 զինված ավազակի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով