Ներքին 2 տարի առաջ - 17:50 13-06-2024

Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը տան միակ տղան էր, 44-օրյա պատերազմի մասնակից, ամուսնացած չէր

Այսօր կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում, ինչի հետևանքով 26-ամյա տղա է սպանվել։

Oragie.News-ին հայտնի դարձավ, որ սպանվածը Նորագավիթ թաղամասի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանն է։

«Ինքը չափազանց բարի, հարգանքով անձավորություն էր, ունի 2 քույր, ինքը տան փոքրն էր, ամուսնացած չէր։ 2016 թվականին զորակոչվել էր բանակ, 2020 թվականին էլ կամավորագրվել և մեկնել էր պատերազմի դաշտ, 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Շատ ծանր էր տանում այդ իրողությունները, ինքը բավականին հայրենասեր տղա էր։ Դեպքից մանրամասներ չգիտենք, առավոտյան դպրոցում ենք ցավալի լուրը լսել»,- մեզ հետ զրույցում հայտնեցին Երևանի թիվ 140 հիմնական դպրոցից, որտեղ սովորել էր Մհերը։




Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորագավիթում կրակոցներեն հնչել ինչի հետևանքով 26-ամյա տղա է մահացել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա հրազենային մի քանի կրակոցի հետքեր են եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով