Ներքին 2 տարի առաջ - 12:34 13-06-2024

Իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են հաղթանակը․ Վազգեն Մանուկյան

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը․

«Երեկ Ազգային ժողովի մոտ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված վայրագությունները չունեն ո՛չ մարդկային, ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական բացատրություն։ Դա հանցանք է, որը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։

Ոստիկանական համակարգը դարձել է մեկ մարդու ապօրինի հրամանների կամակատարը: Եվ հենց երեկ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ուղղորդեց ոստիկաններին կատարելու այդ գործողությունները:

Լրագրող, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ հարձակումը վկայում է այն մասին, որ այս իշխանության թիրախում հատկապես ազգային մտածողությամբ անհատներն են։

Այն իշխանությունը, որը չի հիմնվում իր ժողովրդի արժեհամակարգի վրա, օտարվում է ժողովրդից, և իր միակ հենարանը մնում են ուժային կառույցները։ Իսկ նման իշխանությունը երկար կյանք չունի։

Ժողովրդական շարժման հաղթանակն անխուսափելի է, և իշխանության կողմից կատարվող այս գործողությունները միայն մոտեցնում են այդ հաղթանակը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում