Ներքին 2 տարի առաջ - 11:50 13-06-2024

Ով է սպանել Ֆազին. Հալաբյանի կրակոցների հետքերով

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 11-ին Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, «Ֆազն» ընդամենը մեկ թշնամի է ունեցել, ում անվան հետ էլ կապվում է սպանությունը։

Խոսքը «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի մասին է։

Նշենք, որ «Չաղ Ռուստամ»-ը իշխող ՔՊ-ի քրեական հեղինակությունն է․ մասնավորապես, նրա անունը շատ էր շրջանառվում նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո․ ասում էին, որ Փաշինյանի անվտանգությունն իրականացնում են հենց «Չաղ Ռուստամի» մարդիկ։

Նշենք նաև, որ «Չաղ Ռուստամ»-ը ՔՊ-ական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» ընկերն է։

Այս վարկածի մասին պատմել է նաև ԴՕԿ նախագահ Վարդան Ղուկասյանը։

Հավելենք նաև, որ «Ֆազը» երկու տարի առաջ կալանավորվել, ապա՝ ազատ էր արձակվել՝ դատարանի բակում «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում