Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:09 11-06-2024

Երևանի թաղապետներից մեկի «դաբրոյով» ճարտարապետը քաղաքացիներից կաշառք է վերցրել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևանի վարչական շրջաններից մեկի քննչական բաժնում «կաշառակերություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային քննչական բաժնից նշված վարչական շրջանի տարածքային քննչական բաժին գրություն է ստացվել, որ 2023 թվականի սեպտեմբերին նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ճարտարապետը, ճարտարապետական գծագիր կատարելու պատրվակով, իր վարչական շրջանի բնակիչ Նարինե Շ.-ից պահանջել է 250 հազար դրամ կաշառք։

Պարզվել է նաև, որ այդ թվականի հունիսին նույն ճարտարապետը 255 հազար դրամ կաշառք է պահանջել և ստացել նույն վարչական շրջանի բնակիչ Մարտին Թ.-ից։

Կան տեղեկություններ, որ ճարտարապետը հայտնել է, որ ինքը գումարը վերցրել է թաղապետի «դաբրոյով»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով