Ներքին 2 տարի առաջ - 18:52 11-06-2024

Ավելի քան 250 ինքնшսպանության փորձ կատարած արտաշատցի Խաժակը կրկին սպառնում էր կամրջից ցած նետվել․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 11-ին, հերթական անգամ Արարատի մարզի բնակիչ Խաժակ Հայրապետյանի կողմից ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Փրկարարներն ու ոստիկանները մոտ 1 ժամ քաղաքացու հետ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Նրանց բարեբախտաբար դա հաջողվել է։

Ինքնասպանության փորձ կատարողը Երևանում և Արտաշատում 250-ից ավելի անգամներ ինքնասպանության փորձեր է կատարել։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան