Արտաքին 2 տարի առաջ - 18:39 11-06-2024

Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ՝ անկախ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ հրաժարական տալ՝ ինչպիսին էլ լինի Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների արդյունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Le Figaro-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա մտավախություն ունի, որ ընդդիմադիր «Ազգային միավորումը» խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում կպահանջի նրա հրաժարականը, Մակրոնը հայտարարել է, որ ժխտում է նման վարկածը։

«Սահմանադրության նորմերը «Ազգային միավորումը» չի գրել. դրանք բավականին հստակ են, ինչպես նաև նախագահի լիազորությունները, ինչպիսին էլ լինի արդյունքը: Դա ինձ համար հաստատուն է», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Առաջիկա ընտրությունները մենամարտ կդառնան իշխող «Վերածնունդ» կուսակցության և «Ազգային միավորման» միջև։
Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է հաղթել՝ ընդլայնելով կառավարող դաշինքը և մեծ հստակություն մտցնելով նրա քաղաքականության մեջ:

Հունիսի 11-ին Europe 1 ռադիոկայանը հայտնել էր, թե Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը։

Հունիսի 9-ին Մակրոնը որոշում է ընդունել Ազգային ժողովը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին` Եվրախորհրդարանի ընտրություններում իր կողմնակիցների պարտության պատճառով․ Մակրոնի կուսակցությունը հավաքել էր ձայների 14,6 %-ը։ Սա կրկնակի պակաս է, քան ընդդիմադիր աջ «Ազգային միավորում» կուսակցության ձայները՝ 31,4 %։

Ազգային ժողովի վաղաժամկետ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։ Վերջին անգամ խորհրդարանի ստորին պալատը 1997 թվականին ցրել էր նախագահ Ժակ Շիրակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով